29-03-2014 19:38

«Քիչ է հավանական, բայց կարծում եմ, ՍԴ-ն նորմալ որոշում կկայացնի կուտակայինի հարցում». Ա. Սադոյան

«Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ, Հանրային խորհդի անդամ Արշակ Սադոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց, որ քիչ է հավանական, բայց կարծում եմ, ՍԴ-ն նորմալ որոշում կկայացնի կուտակայինի հարցում, փոքր է հավանականությունը, բայց կա: «Թե ինչ կլինի տարիներ անց, արդյոք մարդիկ հետ կստանան իրենց գումարները, թե՞ ոչ` ոչ մեկ չի կարող ասել, մանավանդ մեր պետությունում»,-նշեց բանախոսն ու ավելացրեց, որ ընդդիմադիր 4 ուժերի միավորմանը թերահավատությամբ է վերաբերվում և այլ ենթատեքստեր է փնտրում. «Աշխարհի շատ երկրներում ձևավորվում են քաղաքական ուժեր, որոնք, իրար փոխարինելով, անընդհատ պահում են իշխանությունն իրենց ձեռքում: Այս տեսակետից Հայաստանում փորձ է արվում Հանրապետական կուսակցության կողքին սարքել Բարգավաճ Հայաստանը, որը կլինի 2-րդ հիմնական քաղաքական ուժը: Նույնիսկ ՀՀՇ-ն կամ ՀԱԿ-ը գնում է նրան, որ ԲՀԿ-ն դառնա հիմնական ընդդիմութուն. կարծում եմ, սա անթույլատրելի է: Ինչ տարբերություն` ՀՀԿ, թե՞ ԲՀԿ: Գործընթաց, որի նպատակն է 2-րդ հիմնական ուժ դարձնել Բարգավաճին, որի մեջ արհեստականորեն ընդգրկվել է ՀԱԿ-ը և որի մեջ փորձում են ՀՅԴ-ին  ու Ժառանգությանը մտցնել, վտանգավոր է»,-եզրափակեց Արշակ Սադոյանը: