10-01-2017 11:06

ՀՀ վարչապետը չի ուզում դիմել կեղծարարության՝ հանուն պատգամավորական մադատի

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հրաժարվել է դիմել որևէ կեղծարարության՝ պատգամավոր առաջադրվելու նպատակով. այս մասին գրում է «Ժամանակ» թերթը:
ՀՀԿ-ում ոչ մի կերպ չեն կարողանում լուծել վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Հայաստանում 5 տարի մշտական բնակության վերաբերյալ տեղեկանքի հարցը, որն անհրաժեշտ է ՀՀԿ ցուցակում հայտնվելու և պատգամավորության թեկնածու առաջադրվելու համար: Առկա իրավական հիմքերը շատ թույլ են, և Կարեն Կարապետյանը կտրականապես հրաժարվել է որևէ կեղծ տեղեկանքով պատգամավոր առաջադրվելու մտքից: Նա պատրաստակամություն է հայտնել ստանձնել ողջ քարոզարշավի բեռը , բայց չգնալ որևէ կեղծիքի»,- գրում է պարբերականը:
Ինչպես նշվում է հոդվածում, ենթադրաբար, ՀՀԿ-ում եկել են համաձայնությա, որ ո՛չ Կարեն Կարապետյանը, ո՛չ Սերժ Սարգսյանը չեն ընդգրկվելու ՀՀԿ-ի նախընտրական ցուցակներում:
«Տվյալ պահին քննարկվում է Վիգեն Սարգսյան, Տարոն Մարգարյան և Արփինե Հովհաննիսյան ձևաչափը: Այս դեպքում Սերժ Սարգսյանը կարող է գլխավորել ՀՀԿ նախընտրական շտաբը»,- ասված է հոդվածում: