Բավ է պառակտվել
17-10-2016 12:54

Տիգրան Ուրիխանյանը հետ է վերցրել մանդատից հրաժարվելու դիմումը

Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հետ է վերցրել պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմումը:  Ազգային ժողովի արտահերթ նիստի մեկնարկին այս մասին հայտնեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

«Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը գրավոր դիմում է ներկայացրել, որով հետ է վերցրել հրաժարականի մասին դիմումը»,- հայտնեց Գալուստ Սահակյանը:

ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը պատգամավորական մանդատը վայր դնելու մասին դիմում էր ներկայացրել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին: Սակայն մի քանի օր անց պատգամավորը հանդես եկավ հայտարարությամբ, որում հայտնում էր, որ կլսի իր գործընկերների հորդորները և հետ կվերցնի հրաժարականի դիմումը: