19-05-2017 12:17

ՀՀ խորհրդարանն առաջին անգամ ԱԺ երեք փոխնախագահ է ընտրել

Հայաստանի Հանրապետության խորհրդարանն առաջին անգամ ԱԺ երեք փոխնախագահ է ընտրել, որոնցից մեկը հանդիսանում է ընդդիմության ներկայացուցիչ:
ՀՀ նոր Սահմանադրության համաձայն, նոր գումարման Ազգային ժողովը կազմված է լինելու մեկ նախագահից և երեք փոխնախագահներից, որոնցից մեկը պետք է ներկայացնի ընդդիմությունը:
Իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունից արդեն երրորդ անգամ փոխնախագահի պաշտոնին առաջադրվել է Էդուարդ Շարմազանովը: Իշխող կուսակցության երկրորդ ներկայացուցիչը Արփինե Հովհաննիսյանն է, ով հասցրել է աշխատել որպես պատգամավոր, ինչից հետո նշանակվել էր Արդարադատության նախարարի պաշտոնում և կրկին անցել է խորհրդարան:
Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ԱԺ փոխնախագահի պաշտոնին առաջադրվել է ընդդիմադիր քաղաքական ուժի թեկնածու, դա «Ծառուկյան» դաշինքի անդամ Միքայել Մելքումյանն է:
Փակ, գաղտնի քվեարկության արդյունքում, բոլոր երեք թեկնածուներն էլ ընտրվել են առաջադրված պաշտոններին: Էդուրադ Շարմազանովի օգտին քվեարկել է 84 պատգամավոր, նրա թեկնածությանը դեմ են քվեարկել՝ 13-ը: Արփինե Հովհաննիսյանի օգտին քվեարկել է 73 պատգամավոր, դեմ՝ - 22-ը, իսկ Միքայել Մելքումյանի օգտին քվեարկել է 65 պատգամավոր, նրան դեմ են արտահայտվել 29:
Շարմազանովն իր ելույթում շնորհակալություն է հայտնել ՀՀԿ-ին՝ այդ բարձր պաշտոնին իր թեկնածությունը երրորդ անգամ առաջադրելու համար:
« Հույս ունեմ, որ մենք առաջիկա 5 տարիներին այնպես կաշխատենք, որ պատգամավորները, որոնք իմ օգտին են քվեարկել, իրենց դիրքորոշումը չփոխեն, իսկ նրանք, ովքեր ինչ-ինչ պատճառներով գտել են, որ ես արժանի չեմ այդ պաշտոնին, արձանագրեն, որ մենք լավ աշխատանք ենք տարել՝ ի բարօրրություն մեր երկրի»,- նշել է Շարմազանովը:
Հովհաննիսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել գործընկերներին, ովքեր.« քվեարկել են, և անկեղծորեն արտահայտել իրենց քաղաքական և քաղաքացիական դիրքորոշումը»:
Իսկ Միքայել Մելքումյանը բացի շնորհակալական խոսքերից նաև ընդգծել է, որ իր համար խորհրդարանական երկրում ընդդիմությունը ներկայացնող ԱԺ փոխնախագահի պաշտոնը զբաղեցնելը՝ առաջին բարձր պաշտոնն է:
2017թ. ապրիլի 2-ին կայացած ընտրությունների արդյունքում ԱԺ անցավ չորս քաղաքական ուժ՝ իշխող ՀՀԿ-ն (58 մանդատ), «Ծառուկյան» դաշինքը (31), «Ելք»-ը (9), ինչպես նաև ՀՅ Դաշնակցությունը (7 մանդատ):