Բավ է պառակտվել
20-10-2016 14:23

ՀՀ ԱԺ–ն քննարկում է կառավարության նոր ծրագիրը

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ներկայացրեց կառավարության նոր ծրագիրը hինգշաբթի ԱԺ արտահերթ նիստի ժամանակ:

«Ծրագիրը մեր թիմի տեսլականն է՝ ուղղված ՀՀ զարգացմանը: Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ ծրագրի մշակման ընթացքում քննարկումներ ենք ունեցել նախկին վարչապետերի, նախարարների, ինչպես նաև մի շարք փորձագետների հետ: Խորհրդակցություններ են տարվել նաև ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի հետ», - ասաց Կարապետյանը:

Նրա խոսքով, ռազմավարական ծրագրերի իրականացման համար կառավարությունում կստեղծվի նոր կառույց` Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն:

«Երկրի պաշտպանության և անվտանգության հարցը մնում է Հայաստանի թիվ մեկ խնդիրը: Երկրի առջև ծառացած ռազմական սպառնալիքները պահանջում են մարտունակ, մշտապես կատարելագործվող և արդիականացող, հասարակության վստահությունն ու աջակցությունը վայելող բանակի առկայություն», - ասաց Կարապետյանը:

Նա նաև նշեց, որ կառավարությունը ջանք չի խնայի Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգի չեզոքացման, ռազմական հնարավորությունների ստեղծման և տարածաշրջանում ռազմական հավասարակշռության պահպանման համար: Կարևոր է նաև սահմանադրական փոփոխությունների կյանքի կոչումը:

«Առանց քաղաքական ինստիտուտների նկատմամբ քաղաքացիների վստահության բարձրացման, նրանց ակտիվ մասնակցության` մենք չենք կարող արդար և մրցունակ միջավայր ստեղծել: Մենք պետք է ամեն ինչ անենք` կայուն միջին ախավ ձևավորելու համար», - ասաց Կարապետյանը:

Նա կարծում է, որ բարեփոխումները պետք է սկսվեն կառավարությունից, պետք է փոխվի պետական կառավարման համակարգը և տեղական ինքնակառավարման մարմինները` դարձնելով այն ժամանակակից, ճկուն և արդյունավետ: Այն «սանիտարական» մշակման ենթարկելով` հարկավոր է հասնել նրան, որպեսզի նվազագույն ծախսերի պարագայում ապահովվի առավելագույն արդյունք:

«Պետական կառավարման համակարգի արդյունավետության առաջին պայմանը կառուպցիայի բացակայությունն է: Ես համոզված եմ, որ հասարակությունը կզգա համապատասխան ազդակները», - ասաց Կարապետյանը:

Նա առաջարկեց կատարելագործել կառավարության կողմից որոշումների ընդունման ողջ մեխանիզմը, խրախուսել պետության և մասնավոր սեկտորի միջև համագործակցությունը, ծառայություններ մատուցել «մեկ պատուհանի» սկզբունքով, բացառել բյուրոկրատիան, բարձրացնել պետական ծառայությունների որակն ու օպտիմալացնել դրանք։

«Պետական գնումների ոլորտում բարեփոխումներ իրականացնելու համար հարկավոր է պարզ և թափանցիկ համակարգ ստեղծել: Կոռուպցիոն ռիսկերի նվազեցման, հանրայնության աօահովման և հասարակության վերահսկողության բարձրացման համար կառավարությունը պետական գնումների միասնական համակարգ կներդնի։ Այն կդառնա մի մեծ ծրագրի («Էլեկտրոնային Հայաստան» կամ «Էլեկտրոնային կառավարում») մասը», – ասաց Կարապետյանը։

Կառավարության ղեկավարը անհրաժեշտ համարեց վերացնել Հայաստանում ձեռներեցության և ներդրման ոլորտներում առկա բոլոր ավելորդ խոչընդոտները, անմիջական մասնակցություն ունենալ երկրի համար կարևոր ներդրումային ծրագրերում, աշխատել միջազգային ներդրողների հետ` համոզելու համար նրանց, որ Հայաստանում ներդրումներ անելը շահավետ է և անվտանգ»: