Բավ է պառակտվել
29-04-2016 16:55

Էրդողանը հիտլերիկ է.Լևոն Զուրաբյան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեփական ամբիցիաներով և իր քմահաճույքներով առաջնորդվող մի հիտլերիկ է, լրագրողներին ասաց «Հայ ազգային կոնգրես» խմբակցության առաջնորդ Լևոն Զուրաբյանը ` մեկնաբանելով Էրդողանի այն հայտարարությունը, թե Հայաստանը Ղարաբաղի հարցում «կրակի հետ է խաղում»։

«Մենք այսօր գործ ունենք իր սեփական ամբիցիաներով և քմահաճույքներով առաջնորդվող մի հիտլերիկի հետ», — ասաց Զուրաբյանը:
Նրա խոսքով` Էրդողանը սկսել է երկիրը ղեկավարել «զրո խնդիր` հարևանների հետ» կարգախոսով, սակայն դրա փոխարեն հարաբերությունները փչացրել է բոլորի հետ։
Պատգամավորը նշեց, որ Թուրքիայի նախագահը չի ստորագրել հայ-թուրքական արձանագրությունը, ներխուժել է Իրաք, հարձակվել քրդերի վրա Սիրիայում և Իրաքում, փչացրել է հարաբերությունները Լիբանանի, Եգիպտոսի, Իսրայելի հետ:
Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ հայ-թուրքական սահմանը փակ է 1993թ.-ից` պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ։ Երկու երկրների միջև բարդ հարաբերությունների պատճառը, մասնավորապես, ղարաբաղյան հարցում Անկարայի ցուցաբերած աջակցությունն է Ադրբեջանին, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքը 1915թ.-ի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին։