14-11-2017 16:09

Հայկական ԶԼՄ-ները հնչեցրել են Երևան և Բաքու Լավրովի կատարելիք այցերի նպատակները

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 19-ին կայցելի Բաքու, իսկ նոյեմբերի 20-ին՝ Երևան: Ըստ «168 ժամ» թերթի, այս այցերը կարող են հետապնդել մեկ նպատակ:
Աղբյուրի համաձայն, Լավրովի տարածաշրջանային այցի օրակարգում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցն է, իսկ ինչ վերաբերվում է նպատակներին, ապա այստեղ կա երկու վարկած։
Ըստ առաջին վարկածի, Լավրովը կփորձի մշակել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպման արդյունավետ օրակարգ, որի ընթացքում կքննարկվեն Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավելի վաղ հայտնել էր այն մասին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ծրագրում են մինչ տարեվերջ կազմակերպել ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը:
Երկրորդ վարկածի համաձայն, Լավրովը կառաջարկի այնպիսի ծրագիր, որը վայելում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների աջակցությունը: