Բավ է պառակտվել
10-04-2017 12:40

Հայ խորհրդարանականները հերթական անգամ «թայմ աութ» են վերցնել

Հայ խորհրդարանականները հերթական անգամ որոշել են «թայմ աութ» վերցնել: Երկուշաբթի օրը Ազգային ժողովի նիստը չկայացավ՝ քվորում չապահովելու պատճառով:
Դա ներկայիս գումարման Ազգային ժողովի վերջին նստաշրջանի առաջին նիստն էր՝ անցած խորհրդարանական ընտրություններից հետո: Խորհրդարանի ընթացիկ նիստին նախատեսվում էր ներառել 93 հարց և 29 միջազգային համաձայնագիր:
«Քվորում չլինելու պատճառով, ԱԺ կանոնադրության համաձայն, խորհրդարանը չի կարող սկսել իր աշխատանքը: Հաջորդ գրանցումը կհայտարարվի երեք ժամից»,- հայտարարել է խորհրդարանի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը:
Քվորումի համար անհրաժեշտ է 66 պատգամավորի ներկայություն (օրենսդիր մարմինը բաղկացած է 131 պատգամավորից ):
Նախորդ քառօրյայի ընթացքում հայ խորհրդարանականները չեղարկել են բոլոր նիստերը՝ այդպես էլ քվորում չապահովելով: Քառօրյա նիստերից վերջինին չէր ներկայացել ժողովրդի ընտրյալներից և ոչ մեկը: Որոշ քաղաքական ուժեր դա բացատրեցին նրանով, որ շատ պատգամավորներ զբաղված են ապրիլի 2-ին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավով:
Դեռևս փետրվարի վերջի նիստին հայ խորհրդարանականները հայտարարել էին, որ փետրվարի 27-ից մարտի 2-ն ընկած քառօրյան դիտարկում են իբրև այս նստաշրջանի ԱԺ-ի վերջինը, քանի որ սկսվում է նախընտրական քարոզարշավը, որին հաջորդելու են խորհրդարանական ընտրությունները:
ՀՀ ԱԺ գարնանային նստաշրջանը մեկնարկել է փետրվարի 6-ին: Նստաշրջանի սկզբից պատգամավորները անց են կացրել ընդամենը երկու քառօրյա: Ընդ որում երկրորդ քառօրյան առավել արդյունավետ էր. Երեք օրում պատգամավորներն ընդունել էին օրենքի նախագծերի ավելի քան 50 փոփոխություն, որոնցից շատերը միանգամից մի քանի ընթերցմամբ: Ընտրվել էր նաև Վերահսկիչ պալատի նոր ղեկավար:
Նոր, վեցերորդ գումարման խորհրդարանի առաջին նիստը տեղի կունենա ԿԸՀ-ի կողմից ընտրությունների վերջնական արդյունքների հայտարարումից հետո երրորդ հինգշաբթի օրը: Նշենք, որ արդյունքները ներկայացվել էին ապրիլի 9—ին: Ենթադրվում է, որ դա կլինի ապրիլի 27-ին, եթե քաղաքական ուժերից և ոչ մեկը Սահմանադրական դատարանում չփորձի վիճարկել ընտրությունների պաշտոնական արդյունքները:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններին նոր Ազգային ժողովում կայուն մեծամասնություն ապահովեց ՝ ստանալով 58 մանդատ, կամ ընդհանուր տեղերի 55,2%-ը՝ այդ թվում ազգային փոքրամասնություններ եզդիների, ասորիների և քրդերի երեք մանդատ, «Ծառուկյան» դաշինքը՝ 31( այդ թվում նաև ռուսական համայնքի մանդատը), «Ելք» դաշինքը՝9, «Դաշնակցություն» կուսակցությունը՝ 7 մանդատ:
Վերջնական տվյալների համաձայն 2 585 468 ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրություններին մասնակցություն է ունեցել 1 575 786-ը:
Մնացած կուսակցություններն ու դաշինքները չեն կարողացել հաղթահարել խորհրդարանի անցումային շեմը(5% կուսակցությունների և 7% դաշինքների համար):
Մասնավորապես « Հայկական վերածնունդ» կուսակցությունը հավաքել է ընդամենը 58 հազ. 265 ձայն, « Ազատ դեմոկրատները» 14 հազ. 739 ձայն, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը 25 հազ 950 ձայն, Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը 11 հազ. 741 ձայն, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը 32 հազ. 508 ձայն: