Բավ է պառակտվել
20-03-2017 12:18

ՀՀ պատգամավորներն անտեսեցին խորհրդարանի նիստը

Երկուշաբթի օրը ՀՀ պատգամավորները անտեսեցին Ազգային ժողովի հերթական նիստը: Քառօրյայի հերթական նիստին ներկայացել էր ընդամենը 34 պատգամավոր, այնինչ քվորումի համար անհրաժեշտ էր 66-ը:
«Քվորումի բացակայության պատճառով, ԱԺ կանոնակարգի համաձայն խորհրդարանը չի կարող սկսել իր աշխատանքը: Գրանցման կրկնությունը տեղի կունենա երեք ժամից»,- ասել է ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը:
Չնայած դրան, պատգամավորները ողջունել են ԱԺ հյուրընկալված Երևանի դպրոցներից մեկի աշակերտներին:
Դեռևս նախորդ քառօրյայի ընթացքում հայ պատգամավորները հայտարարել էին, որ փետրվարի 27 –ից մարտի 2-ն ընկած քառօրյան ներկա գումարման քառօրյաներից վերջինն են համարում, քանի որ մեկնարկում է նախընտրական քարոզարշավը, որից հետո կայանալու են ապրիլի 2-ին նախանշված խորհրդարանական ընտրությունները:
Ընթացիկ նիստի օրակարգում նախատեսվում էր ընդգրկել 116 հարց և 28 միջազգային համաձայնագրի քննարկում:
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ԱԺ փոխխոսնակ Էդուրադ Շարմազանովը, չնայած « արձակուրդային» տրամադրությանը պատգամավորները չպետք է թուլանան, քանի որ ներկա գումարման խորհրդարանն իր աշխատանքը ժամկետից շուտ չի ավարտելու և ներկայիս կազմով նիստերը շարունակվելու են մինչև նստաշրջանի ավարտը՝ մայիսի 31-ը:
Պատգամավորներին ևս չորս քառօրյա է սպասվում, որոնցից մեկը՝ մայիսյան տոների հետ կապված կարճ է լինելու: Այսպիսով հերթական քառօրյան պետք է մեկնարկեր երկուշաբթի՝ մարտի 20-ին, իսկ հաջորդը արդեն խորհրդարանական ընտրություններից հետո՝ ապրիլի 10-13-ին, որից հետո մայիսի 2-4-ը և 22-25-ը:
Հայաստանի Ազգային Ժողովի գարնանային նստաշրջանը մեկնարկել է փետրվարի 6-ին: Նստաշրջանի սկզբից պատգամավորները միայն երկու քառօրյա նիստ են անցկացրել , ընդ որում վերջին քառօրյան առավել արդյունավետ էր: Երեք օրվա ընթացքում պատգամավորներն ընդունել են 50 օրենքի լրացումներ, որոնցից շատերը միանգամից մի քանի ընթերցմամբ, և ընտրել են Վերահսկիչ պալատի նոր ղեկավարի:
Հինգերորդ գումարման խորհրդարանի 11-րդ նստաշրջանի շրջանակներում պատգամավորները պետք է քննարկեին 155 հարց և 33 միջազգային պայմանագիր: