19-03-2015 14:57

Հայ ընդդիմադիրները հանդիպեցին ԵՄ հանձնակատարին

«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչներ Արմեն Մարտիրոսյանը և Հովսեփ Խուրշուդյանը մասնակցեցին եվրոպական հարևանության և ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանին: Հանդիպմանը մասնակցեցին նաև «Բարգավաճ Հայաստան» և «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների ներկայացուցիչները: Քննարկումների ընթացքում «Ժառանգության» անդամները ներկայացրեցին Հայաստանի մի շարք արտաքին և ներքին մարտահրավերների շուրջ իրենց կարծիքները: Կողմերը նաև քննարկեցին տարածաշրջանային անվտանգության և Հայաստան – ԵՄ հարաբերությունների վերաբերյալ մի շարք հարցեր: