Բավ է պառակտվել
18-11-2016 11:36

Հայ նախարարները կհամալրեն կուսակցականների շարքերը

Հայ նախարարները բոլորը մեկի պես կհամալրեն Հայաստանի հանրապետական կուսակցության շարքերը: Նոր կառավարության կազմում բարձր պաշտոն զբաղեցրած բոլոր անձինք, այդ թվում` ՀՀԿ անդամներ չհանդիսացողները, մինչև կուսակցության` նոյեմբերի 26–ին կայանալիք համագումարը, մեկի պես կհամալրեն կուսակցության շարքերը։

«Մինչ օրս նրանք բոլորը տարբեր առիթներով հայտարարում էին, թե չեն ընդգրկվի կուսակցությունում, սակայն ճակատագիրը բավականին խիստ վարվեց նրանց հետ։ Վերջին վառ օրինակը մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն է, ով նախօրեին հաստատել է տեղեկությունն այն մասին, որ համալրելու է հանրապետականների շարքերը»,– ասվում է հաղորդման մեջ։