Բավ է պառակտվել
22-05-2015 14:35

ՀՀ պատգամավորները համոզված են ԵՄ-ի հետ համագործակցության անհրաժեշտության մեջ

ՀՀ խորհրդարանականներն անհրաժեշտություն են համարում Եվրամիության հետ հանրապետության համագործակցությունը տարբեր ոլորտներում: Այսօր Ազգային ժողովում ճեպազրույցներին մասնակցո գրեթե բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները մատնանշում էին Հայաստանի եվրաինտեգրման անհրաժեշտությունը ԵԱՏՄ ձևաչափի շրջանակներում անդամակցության հետ մեկտեղ: Հայաստանի Հանրապետական կուսակցության ԱԺ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը  համոզմունք հայտնեց, որ Հայաստանը կկարողանան խորացնել համագործակցությունը ԵՄ-ի հետ, ընդ որում ոչ միայն քաղաքական և իրավական բարեփոխումների հարցերում, այլ նաև տնտեսական ոլորտում, մասնավորապես, առևտրի բնագավառում: Իր հերթին «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նշեց, որ ներկա պայմաններում, երբ տարածաշրջանի բոլոր երկրները հանդես են գալիս որպես ինտեգրման տարբեր գործընթացների կողմնակիցներ, Հայաստանը մանևրելու դաշտի ընդլայնման կարիք է զգում: Նա ընդգծեց, որ, անդամակցելով ԵԱՏՄ-ին, Հայաստանը նաև պետք է համագործակցի ԵՄ-ի հետ՝ միևնույն ժամանակ առանց պետությունը վտանգելու: Նա դրական համարեց ՀՀ նախագահի մասնակցությունը Ռիգայում ընթացող «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին և ընդգծեց, որ Եվրոպայից ամբողջովին տարանջատվելը սխալ կլիներ: «Օրինաց երկիր» կուսակցությունը նույնպես Եվրոպայի հետ համագործակցությանը կողմ արտահայտվեց: