Բավ է պառակտվել
22-02-2016 16:55

Ադրբեջանցի ցուցարարներին Շվեդիայի հայ համայնքը դիմավորել է Արցախի դրոշներով

Շվեդիայում, փետրվարի 20-ին, ՀՀ դեսպանության առջև տեղի ադրբեջանցիները ցույց էին կազմակերպել, նպատակ ունենալով ոչ աշխատանքային օրվա ընթացքում նկարվել ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության առջև՝ հետո սեփական մամուլում մարդաշատ ցույցի մասին ապատեղեկատվություն տարածելու համար։ Շվեդիայի հայ համայնքի երիտասարդները, նախապես տեղեկանալով ցույցի կազմակերպման մասին, անակնկալ են մատուցել՝ ադրբեջանցիներին դիմավորելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշներով։ Արդյունքում ադրբեջանական սակավամարդ ցույցը շատ կարճ ժամանակում ցրվել է։