Բավ է պառակտվել
17-04-2015 10:54

Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ լիագումար նիստին

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) լիագումար նիստին: Պատվիրակության կազմում էին ԱՊՀ մասնակից պետությունների ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ Հայկ Բաբուխանյանը եւ Հովհաննես Սահակյանը: Նիստը վարել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ, ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն: ԱՊՀ մասնակից պետությունների ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հովհաննես Սահակյանը պարգեւատրվել է ԱՊՀ մասնակից պետությունների ՄԽՎ խորհրդի պատվոգրով: Նիստի ավարտից հետո հայ խորհրդարանականները մասնակցել են Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված «Հիշատակի էստաֆետ» միջոցառմանը: