14-09-2016 13:50

Հայաստանի ՊՆ-ն «Բանակ-2016» -ի գլխավոր մրցանակին է արժանացել

Բելառուսի, Ղազախստանի և Հայաստանի պաշտպանության նախարարություններն արժանացել են «Բանակ-2016» ֆորումի Գրան պրի մրցանակին, հայտնում են Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:
«Պաշտպանության նախարարի հրահանգով երախտագիտություն եմ հայտնում արդյունավետ աշխատանքի համար և մաղթում հետագա հաջողություններ: Հրավիրում եմ ձեզ մասնակցել հաջորդ ֆորումին»,- մրցանակակիրներին է դիմել ՌԴ ՊՆ նախարարի առաջին տեղակալ Ռուսլան Ցալիկովը:
Բացի այդ, պարգևի են արժանացել «Վոենտորգ» ԲԸ-ն, Ռուսաստանի ԶՈՒ սպառազինության և տեխնիկայի ստեղծման ձեռքբերումների համար՝ Ա. Ռասպլետինի անվան «Ալմազ» ՀԿ-ն, իսկ «Ցուցադրական ներկայացում» անվանակարգում պարգևատրվել է «Ուրալվագոնզավոդը»:
Ֆորումի նախապատրաստման և կազմակերպման գործում ունեցած ավանդի համար պարգևատրվել են նաև «Ռոսօբորոնէկսպորտը», «Ռուսաստանի ուղղաթիռները» և այլոք:
Սեպտեմբերի 6-11-ն անցկացված «Բանակ 2016» միջազգային ռազմատեխնիկական համաժողովն ավելի քան կես միլիոն այցելու է ունեցել: Միջոցառումը կազմակերպվել է «Պատրիոտ» այգում, «Ալաբինո» զորավարժարանում և մերձմոսկովյան Կուբինկա օդանավակայանում: