Բավ է պառակտվել
18-11-2016 17:56

Սպառազինության գնման հայ-ռուսական պայմանագրերը ժամանակին կատարվում են. ՊՆ

Սպառազինությունների ձեռքբերման հայ-ռուսական պայմանավորվածությունների կատարման ուշացումներ չկան, հայտարարել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայկական ԶԼՄ-ների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:

«Մենք շատ սերտորեն աշխատում ենք Ռուսաստանում մեր գործընկերների հետ զենքի եւ ռազմական-տեխնիկական օգնություն ցուցաբերելու ծրագրի շրջանակներում: Այս ոլորտում մատակարարման պայմանագրերի ուշացման ապառքներ չեն եղել», - ասել է նախարարը:

Ըստ նրա, այդ հայկական կողմը սպառազինությունները ձեռք է բերել, երբ կային վարկային հարմարություններ, բանակցությունների արդյունքում, քանի որ չէր ուզում ամբողջությամբ վերանայել պետական բյուջեն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև 200 մլն դոլարի պետական արտահանման վարկի տրամադրման համաձայնագիր է կնքվել:
Վարկը տրամադրվում է ռուսական ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների ֆինանսավորման համար:

Ըստ համաձայնագրի` Հայաստանը Ռուսաստանից գնելու է «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի կայաններ` դրանց համար նախատեսված զինամթերքով, «Իգլա-Ս» համակարգի զենիթային հրթիռներ, «Ավտոբազա-Մ» կատարողական ռադիոտեխնիկական հետախուզության ցամաքային համալիրներ, ՏՕՍ-1Ա ծանր հրանետ համակարգեր` տրանսպորտային լիցքավորման մեքենաներով, 9Մ113Մ կառավարվող հրթիռներ, ՌՊԳ-26 հակատանկային ռեակտիվ նռնականետ, Դրագունովի դիպուկահար հրացաններ, «Տիգր» զարհամեքենաներ, ինժեներական և կապի միջոցներ:

Սպառազինությունների ցանկը կարող է փոխվել ՌԴ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության և Հայաստանի պաշտպանության նախարարության միջև փոխադարձ գրավոր համաձայնությամբ:

Հայկական կողմը վարկը պետք է օգտագործի 2015-2017 թթ.: Վարկի մարումը սկսվելու է 2018թ. փետրվարի 15-ից և տևելու է 10 տարի` տարեկան 3% տոկոսադրույքով: Համաձայնագիրն ուժի մեջ է մտել փետրվարի 10-ին:

Հայկական կողմը վարկն օգտագործելու է մատակարարման յուրաքանչյուր պայմանագրի մինչև 90 տոկոս ֆինանսավորման համար` ռուսական ռուբլով վերահաշվարկով:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով հավանություն է տվել ՀՀ և ՌԴ զինված ուժերի միավորված խմբավորման մասին համաձայնագրին։