Բավ է պառակտվել
04-03-2015 08:11

Հայուհին մտադիր է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր դառնալ

Թուրքիայում մոտեցող խորհրդարանական ընտրություններին զուգահեռ 2-րդ հայն է հայտարարել պատգամավոր դառնալու ցանկության մասին։ Ստամբուլահայ Նվարդ Բաքըրջըօղլուն հայտարարել է, թե ցանկանում է քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության կողմից առաջադրվել պատգամավորի թեկնածու։ Նա շեշտել է, թե իր սրտի ցանկությունն է պատգամավորի թեկնածու դառնալ Ուրարտուի մայրաքաղաք Վանից։ Նվարդ Բաքըրջըօղլուն, շեշտելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կարեւորությունը, նշել է, թե Ցեղասպանությունից 100 տարի անց Թուրքիայի խորհրդարանում պետք է հայ պատգամավորներ լինեն։  Նշենք, որ օրեր առաջ Մարդինից օճառագործ, ազգությամբ հայ Զեքերիա Սաբունջին եւս հայտարարել էր HDP-ի կողմից պատգամավորի թեկնածու առաջադրվելու ցանկության մասին եւ դիմում ներկայացրել։