31-03-2014 01:08

Քեսաբի հայերին աջակցելու կոչերով հանդես են գալիս ավելի շատ անձինք

Սիրիայի հայաբնակ Քեսաբում ծայրահեղականների կողմից գործած զանգվածային հաշվեհարդարի մասին լուրերը մեծ արձագանք են ստացել աշխարհում: Մարտի 21-ին Թուրքիայի և Սիրիայի սահմանում գտնվող Քեսաբ քաղաքում տեղի ունեցած ողբերգության մասին տեղեկությունները ակտիվորեն տարածվում են մամուլում և սոցցանցերում՝ «հարստանալով» սարսափազդու մանրամասնություններով:
Ըստ որոշ տեղեկությունների, քաղաքի վրա հազարից ոչ պակաս զինյալների հարձակում է տեղի ունեցել, որի նպատակն է եղել ողջ հայկական բնակչության բնաջնջումը: Համացանցում հայտնվել են տեսանյութեր, որոնցում զինյալները խաղաղ բնակչությանը մահապատժի են ենթարկում: Ընդ որում, զինյալները չեն սահմանափակվում գնդակահարությամբ: Սպանություններից հետո դիմակներով հրեշները կտրում են սպանվածների գլուխները:
Քեսաբի բնակիչները իրենց նամակներում գրում են, որ նրանց ճիշտ ժամանակին օգնության են հասել Սիրիայի կառավարական ուժերը: Նրանք նաև պնդում են, որ որ այդ հաշվեհարդարների հետևում կանգնած են թուրքական իշխանությունները: Այսպես Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավոր Արման Սահակյանը հրապարակել է Քեսաբի հայերի կոչը. «Այսօր՝ Մայրերի օրը, մեր գեղեցիկ քաղաքը դաժան հարձակման ենթարկվեց Ալ - Քաիդայի ծայրահեղականների եւ Ալ Nusra ճակատի կողմից, որոնք իրենց օրհնությունը եւ լիակատար ռազմական եւ թիկունքային աջակցությունը ստացել էին Թուրքիայի կառավարության կողմից: Մինչ լույսը բացվելը մենք արթնացանք սարսափի մեջ հրթիռների տարափից որոնք ընկնում էին քաղաքի վրա: Հազարավոր ծայրահեղականներ հատել էին մեր քաղաքի սահմանները: Հրթիռներ էին արձակվում Թուրքիայից ոչնչացնելու համար գեղեցիկ Քեսապը եւ նշելու Հայոց ցեղասպանության 100 – ամյակը»:
ՄԱԿ-ում Սիրիայի գործերով հատուկ ներկայացուցիչ Բաշար Ջաաֆարին, մեկնաբանելով մարտի 21-ի ողբերգական իրադարձությունները, նշել է, որ Քեսաբում գոյություն չունեն որևէ ռազմակայաններ.այնտեղ միայն ապրում է խաղաղ բնակչություն՝ հայերը, ովքեր մազապուրծ են եղել Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց Ցեղասպանությունից:
-Նրանք երեք անգամ սպանել են հայերին նույն վայրում՝ 1909, 1913 և 2014 թվականին, - հայտարարել է դիվանագետը Euronews հեռուստաալիքին տված իր հարցազրույցում:
Նա ընդգծել է, որ թուրքական զրահամեքենաները և հրետանին աջակցում են ծայրահեղական խմբավորումներին:
-Թուրքական հրետանին և զրահամեքենաները աջակցում են ահաբեկչական խմբավորումների հարձակմանը սիրիական բանակի պաշտպանության կետերից, - ասել է դիվանագետը:
Ընդ որում Ջաաֆարին հիշեցրել է լրագրողներին վերջերս համացանցում տեղադրված Թուրքիայի արտգործնախարարության, հետախուզության պետի և երկրի գենշտաբի ներկայացուցիչների միջև տեղի ունեցած գաղտնի հանդիպման ձայնագրության մասին:
Զրուցակիցները քննարկել են Սիրիայի տարածքում հրահրման կազմակերպման հնարավորությունը Սիրիա ռազմական ներխուժումը արդարացնելու համար:

Անմասն չի մնացել նաև Սպիտակ տունը:
-Մենք ցավում ենք Սիրիայում բնակվող քրիստոնյաների և այլ ազգային փոքրմասնությունների հասցեին վերաբերվող սպառնալիքների համար: Եվ ինչպես Դուք, հավանաբար, լսել եք, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը այդ թվում քննարկել են նաև ազգային փոքրամասնությունների, հատկապես քրիստոնյաների վիճակը սիրիայում - հայտարարել է ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆը:
Իսկ այդ միջոցին Քեսաբի բնակչությանը աջակցելու մսաին կոչերը տարածվում են նաև հայտնիների ջանքերի շնորհիվ: Օրինակ՝ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և մոսկովյան «Սպարատայի» հարձակվող Յուրա Մովսիսյանը ֆեյսբուքյան իր պշտոնական էջում տեղադրել է #SaveKessab թեգը՝ համաշխարհային հանրության ուշադրությունը հրավիրելով այդ ողբերգական իրադարձություններին: