Բավ է պառակտվել
18-04-2017 11:14

Նոր խորհրդարանում և կառավարությունում Հայաստանին անակնկալներ են սպասվում. Թերթ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ու վարչապետ Կարեն Կարապետյանը թեժ քննարկումներ են անցկացնում խորհրդարանում և կառավարությունում բարձր պաշտոնյաների հավանական թեկնածուների վերաբերյալ, այս մասին գրում է « Ժողովուրդ» թերթը:
Ինչպես նշվում է հրապարակման մեջ, իշխող Հանրապետական կուսակցությունում դեռևս չեն որոշել, թե ով է լինելու նոր խորհրդարանի խոսնակի թեկնածուն: Հղում անելով իր հավաստի աղբյուրներին, պարբերականը նշում է, որ օրերս նախագահն ու վարչապետը քննարկել են ԱԺ նախագահի, ԱԺ փոխնախագահների, խորհրդարանի մշտական հանձնաժողովների նախագահների հարցը, սակայն այդպես էլ համաձայնության չեն եկել:
« Նրանցից յուրաքանչյուրն ԱԺ նախագահի պաշտոնի համար իր թեկնածուն ունի, եթե մեկի կարծիքով այդ պաշտոնը լավագույնս կստանձնի Կարեն Կարապետյանը, ապա մյուսի կարծիքով՝ իդեալական թեկնածուն երիտասարդ Էդուարդ Շարմազանովն է »,- ասված է հոդվածում:
Պարբերականն ընդգծում է , որ առայժմ վերջնական որոշում չկա նաև ապագա կառավարության կազմի վերաբերյալ, մասնավորապես, թերթի տվյալներով, վարչապետն ուզում է փոփոխություններ անել նախարարների պաշտոններում, որտեղ որոշակի անակնկալներ են սպասվում:
Թերթում նաև նշել են , որ ՀՀԿ-ում դեռ չեն որոշել, թե կուսակցության պատգամավորական ցուցակից ովքեր են անցնելու խորհրդարան, իսկ ովքեր՝ ոչ:
« Այդ անորոշությունների պատճառով իշխող կուսակցությունում տիրող մթնոլորտը լարվել է: Այդպիոսվ ՀՀԿ-ականները փորձում են իրենց համար ճանապարհ հարթել՝ սևացնելով թիմակիցներին»,- ասված է հրապարակման մեջ: