Բավ է պառակտվել
17-10-2016 14:22

ՀՀ-ն 2-րդն է National Geographic Traveler Awards 2016-ի մրցանակի հավակնորդների ցանկում

Տուրիստական գործակալությունները վերլուծել են National Geographic Traveler Awards 2016-ի մրցանակի ինտերնետ քվեարկության նախնական արդյունքները:

Հայաստանը 2-ն է National Geographic Traveler Awards 2016-ի մրցանակի հավակնորդների ցանկում «Տարվա բացահայտում» անվանակարգում ձայների 8%-ով:

Հայաստանը զիջում է Վրաստանին, որն ունի 32% և առաջ է Իրանից, որը հավաքել է 6%: Հայաստանը նաև ներկայացված է «Լավագույն գաստրոնոմիական շրջագայություն» անվանակարգում:

National Geographic Traveler Awards 2016-ի մրցանակի 23 անվանակարգում հաղթողին որոշելու առցանց քվեարկությունն անցնում է 2016-ի սեպտեմբերի 8-ից նոյեմբերի 6-ը: