Բավ է պառակտվել
17-01-2017 15:58

Հայաստանն ընգրկվել է ՄԱԿ-ի Պատվո ցանկում

Հայաստանի Հանրապետությունը ներառվել է 2017թ. ՄԱԿ-ի պատվո ցանկում (Honour roll)՝ կազմակերպության կանոնավոր բյուջեին ժամանակին և ամբողջությամբ կատարված անդամավճարների համար, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
2017թ. հունվարին Հայաստանի կառավարության կողմից ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեին է փոխանցվել 151,338.00 ամերիկյան դոլար` որպես ՄԱԿ-ին ՀՀ անդամակցության գծով 2017թ. տարեկան անդամավճար:
«Պատվո ցանկում ընգրկվում են այն անդամ երկրները, որոնք ընթացիկ տարվա առաջին 30 աշխատանքային օրվա ընթացքում ամբողջությամբ վճարում են ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեին անդամակցության գծով ֆինանսական պարտավորությունները», - նշվում է հաղորդագրության մեջ։
2017թ. հունվարի 10-ի դրությամբ պատվո ցանկում ներառվել է ՄԱԿ-ի 193 անդամ երկրներից միայն 9-ը: