Բավ է պառակտվել
04-12-2014 11:30

Հայաստանը հաստատել է Ռուսաստանի հետ զենքի մասին պայմանագրի կիրառման կարգը

Այսօր ՀՀ կառավարությունն իր հերթական նիստում հաստատել է «Ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին» պայմանագրի կիրառման կարգը: Պայմանագիրը ստորագրվել է 2013-ի հունիսի 25-ին, որը կարգավորում է Հայաստանի եւ Ռոըւսաստանի միջեւ զենքի եւ ռազմական տեխնիկայի հոսքերը: Հայաստանյան այն կազմակերպությունները, որոնց անհրաժեշտ է նոր տեխնիկա ձեռք բերել, պարտավոր են Պաշտպանության նախարարությանը հայտ-հիմնավորում ներկայացնեն: Այդ հայտերի հիման վրա ՊՆ-ն մեկ ամսվա ընթացքում ցանկ կկազմի, որը լրացուցիչ ուսումնասիրման համար կուղարկվի Էկոնոմիկայի նախարարություն: Դրանից հետո այց ցանկը կուղարկվի Ռուսաստանի պաշտպանության նախարարություն: