Բավ է պառակտվել
13-04-2017 12:44

ՀՀ-ն անօդաչու սարքերի դեմ պայքարի արդյունավետ համակարգ է ձևավորել. ՀՕՊ զորքերի պետ

Հայաստանում ստեղծվել է հետախուզական և հարվածային անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի արդյունավետ համակարգ, հինգշաբթի օրը այս մասին հայտնել է ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության զորքերի պետ, գնդապետ Արմեն Վարդանյանը:
«Արդյունավետ աշխատանք է տարվում զենիթահրթիռային համակարգերի արդիականացման ուղղությամբ: Մշակվել ու գործնական փորձարկում են անցել եղած համակարգերի նոր մարտավարական հնարքները` փոքր չափերի հետախուզական և հարվածային անօդաչուների դեմ պայքարելու համար», - «ՏԱՍՍ» գործագալության փոխանցմամբ նա այս մասին ասել է ԱՊՀ-ի ՀՕՊ հարցերով համակարգող կոմիտեի նիստին:
Վարդանյանի խոսքերով, այսօր երկրի ՀՕՊ զորքեր մատակարարվում են նորագույն ռադիոլոկացիոն համակարգեր և հետախուզության օպտիկա-էլեկտրոնային միջոցներ, որոնք մշակվել են Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի կողմից:
« Դրանք մեզ թույլ են տալիս հայտնաբերել բոլոր տիպի օդային թիրախները և էֆեկտիվորեն կառավարել մոտակա և հեռու օդայի իրավիճակները»,- ընդգծել է Վարդանյանը:
Նա հայտնել է, որ ՀՕՊ հարցերով համակարգող կոմիտեի աջակցությամբ ՀՀ տարածքում ավարտին է մոտենում ժամանակակից ՀՕՊ-ի և ավիացիայի հրամանատարական կետի կառուցումը, « որտեղից Հայաստանի ՀՕՊ և ՀՀ տարածքում Ռուսաստանի Դաշնության ռազմաբազայի զորքերի միավորները Հանրապետության օդային տարածքում սահմանների պահպանությանն ուղղված խնդիրներ կլուծեն»:
Վարդանյանը հիշեցրել է, որ 2017թ. հունվարի 11-ին ուժի մեջ է մտել Կովկասյան տարածաշրջանի կոլեկտիվ անվտանգության ռեգիոնային միացյալ ՀՕՊ համակարգ ստեղծելու վերաբերյալ Հայաստանի և Ռուսաստանի միջև համաձայնագիրը:« Ներկա դրությամբ ՀՀ և ՌԴ Պաշտպանության նախարարություններում համաձայնագրի իրականացմանն ուղղված ակտիվ աշխատանք է տարվում»,- տեղեկացրել է ՀՀ ԶՈւ ՀՕՊ ուժերի պետը: