Բավ է պառակտվել
12-11-2014 17:14

Հայաստանը կարող է ԵՏՄ անդամ լինել և ԱՄՆ-ի ու ԵՄ-ի լավ գործընկերը.ԱՄՆ դեսպան

Հայաստանը կարող է Եվրասիական տնտեսական միության անդամ լինել եւ միեւնույն ժամանակ ԱՄՆ-ի եւ Եվրամիության լավ գործընկերը: Այս մասին այսօր ՆԱՏՕ-ի շաբաթվա միջոցառումների շրջանակում ԵՊՀ-ում ուսանողա-դասախոսական կազմի հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը: «Մեր նպատակն է, որպեսզի Հայաստանն ունենա հնարավորություններ եւ տարբերակներ՝ ընտրելու այն ուղին, որով ցանկանում է առաջ գնալ», - ընդգծել է դեսպանը: Հաշվի առնելով Թուրքիայի հետ փակ սահմանը, ղարաբաղյան հարցը՝ Ջոն Հեֆերնը նշել է. «Մենք փորձում ենք այնպես անել, որպեսզի Հայաստանի համար տնտեսական հնարավորություններ ստեղծվի՝ ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի հետ փոխգործակցության միջոցով»: Նա հավելել է, որ առեւտրի մասով ԵՄ-ի հետ համաձայնագիրը չի կարող կատարվել: «Սակայն Հայաստանը կարող է շարունակել սերտ շփումներն Արեւմուտքի հետ, եւ մենք փորձում ենք ապահովել տնտեսական հնարավորություններ Հայաստանի համար», - վստահեցրել է Ջոն Հեֆերնը: