Բավ է պառակտվել
01-06-2017 14:04

Հայաստանն ազատականացրել է Քաթարի հետ վիզային ռեժիմը

Հինգշաբթի օրը կայացած նիստին ՀՀ կառավարությունը Քաթարի հետ վիզային ռեժիմի ազատականացման վերաբերյալ որոշում է կայացրել:
Ինչպես ընդգծել է արտաքին գործերի նախարարի տեղական Շավարշ Քոչարյանը, որոշումն ընդունվել է հայկական ընդհանուր վիզային ռեժիմի ազատականացման քաղաքականության շրջանակներում:
«Առաց վիզայի թույլտվության Քաթարի քաղաքացիների մուտքը Հայաստան կխթանի զբոսաշրջության զարգացումը և հիմք կդառնա համագործակցության որոշ նոր ուղղությունների զարգացման համար»,- ասել է Քոչարյանը:
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նախարարությունը քննարկում է մի շարք երկրների հետ վիզային օրենսդրության ազատականացման հարցը՝ զբոսաշրջային պոտենցիալի զարգացման նպատակով:
Մայիսի կեսերին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով պաշտոնական այցով գտնվում էր Քաթարում, նշել էր, որ Մերձավոր արևելքի տարածաշրջանը կարևոր տեղ է զբաղեցնում Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ, երկիրը շահագրգիռ է ամենաբարձր մակարդակով Քաթարի հետ քաղաքական երկխոսության ակտիվացման և բոլոր ոլորտներում համագործակցության խորացման մեջ:
Այցի շրջանակներում քննարկվել է նաև Qatar Airways-ի հետ համագործոկցության ընդլայնման հարցը՝ զբոսաշրջային այցելությունների ավելացման համատեքստում: