30-11-2016 14:15

ՀՀ և ՌԴ ՊՆ-ները ստորագրել են միավորված զորախմբի մասին համաձայնագիրը

Հայաստանի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Վիգեն Սարգսյանը եւ Սերգեյ Շոյգուն ստորագրել են միավորված զորախմբի մասին համաձայնագիրը:Վիգեն Սարգսյանի խոսքով՝ զորախմբում կլինի 102–րդ ռուսական ռազմաբազան եւ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները։

Ավելի վաղ՝ նոյեմբերի 14-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն էր տվել Հայաստանի հետ հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում երկու երկրների միավորված զորախմբի մասին համաձայնագրի նախագծին, որը համարժեք հակազդում կապահովի զինված հարձակմանը, ինչպես նաեւ կողմերի անվտանգության մյուս մարտահրավերներին ու սպառնալիքներին: