Բավ է պառակտվել
20-11-2014 17:36

Հայաստանն ու Կիպրոսն ուժեղ են կամքով.ՀՀ ԱԺ նախագահ

Այսօր կիպրոսցի գործընկեր Յանակիս Օմիրուի հետ ԱԺ-ում համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարերց, որ Հայաստանն ու Կիպրոսը միգուցե ամենաուժեղ պետությունների շարքում չեն, սակայն նրանք ուժեղ են այլ բանով՝ ամուր կամքով: Նա ընդգծել է, որ 1974թ. Թուրքիան բարբարոսաբար գրավեց Կիպրոսի մի մասը, այլ ձեւակերպում չկա: Կիպրոսի հույներն առայսօր պայքարում են իրենց իրավունքների համար. այսպես, կիպրոսյան պատվիրակությունը ստիպված էր եղել Հայաստան այցը հետաձգել Կիպրոսի բացառիկ գոտի ներխուժելու թուրքական նոր ներխուժման վտանգի պատճառով: «Սակայն մենք ուժեղ ենք մեր կամքով եւ անկոտրելիությամբ», - նշել է Սահակյանը: Իր հերթին Կիպրոսի խորհրդարանի խոսնակ Յանակիս Օմիրուն նշել է, որ երկու խորհրդարանները եւ երկու երկրները պետք է միասին ջանք գործադրեն, որպեսզի Թուրքիան սկսի հարգել միջազգային իրավունքը: «Անհրաժեշտ են ընդհանուր քայլեր տարածաշրջանային եւ միջազգային կազմակերպություններում, այդ թվում նաեւ ԵԽ-ի Խորհրդարանական վեհաժողովում», - հավելել է Օմիրուն: