Բավ է պառակտվել
02-06-2016 12:22

Հայաստանն ու Իրանը անվիզա ռեժիմ են սահմանում

Հայաստանն ու Իրանը մտադիր են անվիզա ռեժիմ սահմանել: Միջկառավարական համապատասխան որոշման նախագիծը հավանություն է ստացել հունիսի 2-ին Կառավարության նիստում: Ապագա համաձայնագրով երկու երկրներից մեկի քաղաքացիները կարող են մյուս երկրում գտնվել 90 –ական օր՝ յուրաքանչյուր 180 օրը մեկ:

Նշենք, որ անվիզա ռեժիմի սահմանման հնարավորությունները քննարկվել էին թե դիվանագետների, թե զբոսաշրջային ոլորտի պատասխանատուների հետ: