Բավ է պառակտվել
17-12-2014 12:39

Հայ և ինդոնեզացի ժողովուրդները պետք է ճանաչեն իրար. ՀՀ դեսպանի հանդիպումը

Ինդոնեզիայում ՀՀ դեսպան Աննա Աղաջանյանը, դեկտեմբերի 16-ին, հանդիպում է ունեցել Ժողովրդական ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ Ֆադլի Զոնի հետ, ով համակարգում է քաղաքական, արտաքին հարաբերությունների, իրավական եւ անվտանգության հարցերը: ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում տեղի ունեցավ մտքերի փոխանակում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունների վերաբերյալ: Կարեւորելով միջխորհրդարանական կապերի դերը երկու պետությունների միջեւ հարաբերությունների խորացման գործում՝ զրուցակիցները քննարկեցին խորհրդարանական համագործակցության զարգացման ուղիները: Երկուստեք ընդգծվեց հայ եւ ինդոնեզացի ժողովուրդների՝ միմյանց ճանաչելուն ուղղված միջոցառումների անցակցման կարեւորությունը: Անդրադարձ կատարվեց նաեւ տարածաշրջանային եւ ներքաղաքական հարցերին: