22-01-2015 11:59

Արմեն Շահնազարյանը նշանակվել է Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավար

Արմեն Շահնազարյանը նշանակվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավար: Այդ որոշումը ընդունվել է հունվարի 22-ին՝ Հայաստանի կառավարության նիստի ընթացքում: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Շահնազարյանին ստանձնած պաշտոնի կապակցությամբ և մաղթել է նրան արդյունավետ գործունեություն: