Բավ է պառակտվել
17-06-2014 18:45

ՀՅԴ-ն ԵԽԽՎ համազեկուցողներ-ի հետ քննարկել է քառյակի ներկայացրած 12 կետերը.Ա. Ռուստամյան

««Հայ Յեղափոխական Դաշնակցությունը» Հայաստան ժամանած ԵԽԽՎ համազեկուցողներ Աքսել Ֆիշերի ու Ալան Միլի հետ խոսել է քառյակի ներկայացրած 12 կետերից»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։ Ընդդիմադիր պատգամավորը նաև
նշեց, որ նաև խոսել են Սահմանադրական բարեփոխումների մասին։ «Նշել ենք, որ եթե համակարգը իրական չփոխվի, խորքային, ապա առաջիկա փոփոխությունները դժվար լուրջ հնարավորություն ընձեռեն ժողովրդավարության առումով»,-ընդգծեց Ա. Ռուստամյանն ու հավելեց որ քննարկվել են նաև Ղարաբաղի հիմնախնդրի հետ կապված հարցեր, ինչպես նաև Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալուն առնչվող դիրքորոշումները:
Արմեն Ռուստամյանը նշեց, որ «Մարտի մեկի» հարցով համազեկուցողները չեն հետաքրքրվել, փոխարենը հետաքրքրվել են քաղբանտարկյալների հարցով՝ նշելով, որ իրենց տեղեկությամբ ՀՀ-ում կան 15 քաղբանտարկյալներ։