02-09-2014 14:08

ԼՂՀ-ի համար կարևոր է հասնել Արցախի ճանաչման՝ առանց նոր պատերազմի մեջ ներքաշվելու.Ա, Մելիքյան

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին Արցախի անկախության հռչակման 23-րդ տարին է: Այս առիթով Արցախյան հիմնախնդրի ու ճանաչման գործընթացների մասին news.gissher.ru-ն զրուցեց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի հետ:  «Հայաստանի արդի արտաքին քաղաքականությունը չի նախատեսում Մինսկի խմբի բանակցային ձևաչափին զուգահեռ լրացուցիչ մի ծրագրի գործարկում»,-ի պատասխան թե առաջիկայում ՀՀ-ն կճանաչի Արցախի անկախությունը, նշեց Արման Մելիքյանը: Անրադառնալով Կալիֆորնիայի սենատի կողմից ԼՂՀ անկախության չանաչման փաստին, զրուցակիցս ընդգծեց, որ  նահանգային մակարդակում Հայոց Ցեղասպանության կամ ԼՂՀ անկախության ճանաչումը արտաքին քաղաքական յուրահատուկ գործիք է.  «Այս միջոցով կարելի է առանց խնդիրը պաշտոնականացնելու համապատասխան հասցեատիրոջը բան հասկացնել»,-վստահ է ԼՂՀ նախկին արտգործնախարարը: Ի ամփոփում հարցազրույցի, Արման Մելիքյանը կարծիք հայտնեց, թե  ԼՂՀ-ի համար կարևոր է հասնել Արցախի համապարփակ միջազգային ճանաչման առանց նոր պատերազմի մեջ ներքաշվելու:

Տատթև Առաքելյան