04-02-2014 13:25

Ըստ Արմեն Մարտիրոսյանի Թևան Պողոսյանը բավականին պրոֆեսիոնալ է

Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը, ՛՛ Ժառանգություն՛՛ խմբակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ խմբակցության աշխատանքները համակարգելու խնդիր կար՝ առաջիկա ներքաղաքական կարևորագույն գործընթացների կտրվածքով, այդ իսկ պատճառով առաջացավ խմբակցության գործող ղեկավար ունենալու անհրաժեշտություն, ուստի ընտրվեց Ռուբեն Հակոբյանը:

 Ըստ բանախոսի ԱՄՆ-ում ուսանող Զարուհի Փոստանջյանն այս մասին նախապես տեղեկացվել է:

Արմեն Մարտիրոսյանն անրադարձավ նաև ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության անդամ Դանիել Իոննիսյանի՝ կուսակցությունից դուրս գալուն.՛՛ Նրան մաղթում եմ ակտիվ հասարակական գորխունեություն, նրա նման ակտիվ երիտասարդներ կուսակցությունում շատ կան, մի մասը դուրս է գալիս, նորերն են գալիս, որոնք ունեն կեցվածք ու դիրքորոշում՛՛,-նշեց Մարտիրոսյանը:

Բնականաբար անրադարձ կատարվեց նաև Թևան Պողոսյանի՝ մանդատը վայր դնելուն. ՛՛Ողջունում եմ, Թևան Պողոսյանը հատկապես մեծ գործ է անում անտաքին ճակատում, պրոֆեսիոնալ է այդ առումով՛՛:

Արմեն Մարտիրոսյանն անրադարձավ նաև ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության նախագահի հետ՝ փետրվարի 18-ին կայանալիք հանդիպմանը, սակայն նշեց, որ վերջինիս ձևաչափն առ այսօր որոշված չէ: