Բավ է պառակտվել
12-05-2014 14:27

«Այս կառավարությունը հակառեֆորմային է».ժառանգություն

«Նոր Կառավարությունից որևէ սպասելիք չունեմ, քանի որ այս Կառավարությունն օլիգարխիկ է և ժողովրդի հետ որևէ կապ չունի»,-նման համոզմունք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Բանախոսը նաև ավելացրեց, որ նոր ձևավորված Կառավարությունը ներիշխանական խնդիրներ լուծելու համար է ստեղծվել:
«Մեր երկրին համակարգային փոփոխություններ են պետք, բայց այս Կառավարությունը հակառեֆորմային է: Որևէ կառավարություն իր ծրագրում չի գրում, թե կոռուպցիան պետք է վերացնի, մանր ու միջին բիզնեսը պետք է ծաղկի և այլն: Այսպիսի խոսքեր հույս չունենաք, թե կլսեք»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Բանախոսը կարծիք հայտնեց նաև, թե բոլորի համար էլ պարզ է, որ
«Դրական սպասելիքներ չունեմ և երկրում ստեղծված վիճակից միակ ելքը տեսնում եմ արտահերթ ընտրությունները»,- ասաց «Ժառանգության» փոխնախագահը:
«Ռուսաստանի դեսպանը մեզ խորհուրդ է տալիս, թե մեր երկրում մեզ ինչպես պահենք, և մեր երկրում որևէ մեկը չի ասում, թե դա անթույլատրելի է, մենք ինքներս կորոշենք, թե մեր ՀԿ-ները իրենց ոնց պահեն: Հետևաբար, դեսպանը կարող է ենթադրել, որ ՀՀ իշխանությունները այնչափ թույլ են, որ յուրաքանչյուր մեկը կարող է իրեն թույլ տալ նման հայտարարություններ անելու»,- նշեց նա: