Բավ է պառակտվել
02-07-2014 13:06

«Ժառանգությունը» հայաստանակենտրոն քաղաքական ուժ է.Ա. Մարտիրոսյան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։ հավաստիացրեց, որ ներկուսակցական պատերազմական վիճակ չկա:
Բանախոսն ընդգծեց, որ նախահամագումարյան շրջանում բավական հոդվածներ էին տպվում «Ժառանգության» հասցեին, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հեռանալու է կուսակցությունից, որ կուսակցությունում պատերազմական վիճակ է, ռուսամետներ են հայտնվել կուսակցությունում և այլն, և այլն։ «Իրականությունը բոլորովին այլ է, և համագումարը դա ցույց տվեց»,-ասաց նա և հավելեց. ««Ժառանգությունը» հայաստանակենտրոն քաղաքական ուժ է, բայց  Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշումը պետք է լինի եվրաինտեգրումը»։ Ըստ Ա. Մարտիրոսյանի՝ իրենք կողմ են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի հետ խորը հարաբերություններին, Վրաստանի հետ բարեկամական հարաբերություններ պետք է զարգանան:
«Ժառանգության» փոխնախագահն անրադառնալով խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերի համագործակցությանը, ողջունեց նրանց աշխատանքը, սակայն նշեց թե ցանկություն ունեն, որ խորհրդարանական համագործակցությունից ավելի լայն համագործակցության շրջանակ դուրս գալու։
«Մենք միշտ էլ արմատական փոփոխությունների կողմնակից ենք եղել և շարունակում ենք մնալ»,-ասաց բանախոն ու պատասխանելով այն հարցին թե ինչո՞ւ այդպես էլ չի դրվում այդ հարցը նշեց. «Մեկ կուսակցության ներսում է դժվար որոշումներ կայացնել, տարբեր կարծիքներ են լինում, և խորհրդարանական չորս ուժերն էլ տարբեր մոտեցումներ ունեն, 12 կետերն արդեն փոխհամաձայնության և փոխզիջման արդյունք է»։ Կուսակցության փոխնախագահը նշեց, թե քառյակից ՀԱԿ-ն էլ իրենց պես արմատական փոփոխությունների կողմնակից է, ՀՅԴ-ն էլ նույն կարծիքն է, իսկ ԲՀԿ-ն ոչ մեկ անգամ է նշել, որ չքննարկվող հարց գոյություն չունի։