Բավ է պառակտվել
28-10-2013 16:55

Հայաստանի փոխվարչապետը մեկնել է Ստրասբուրգ

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր մեկնեց Ստրասբուրգ` մասնակցելու Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 25-րդ նստաշրջանի աշխատանքներին, հայտնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից:

Կոնգրեսի լիագումար նիստում Ա. Գեւորգյանը ԵԽ Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության անունից հանդես կգա ելույթով:

Նախատեսվում են նաեւ փոխվարչապետի երկկողմ հանդիպումները Եվրոպայի խորհրդի ղեկավարության, Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի զեկուցողների, ինչպես նաեւ Եվրոպայի խորհրդի Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի փորձագիտական խմբի ղեկավարների հետ: