Բավ է պառակտվել
17-05-2014 10:56

Արմեն Գևորգյանը մարզպետների հետ քննարկել է ՏԻՊ ընտրությունների հետ կապված հարցեր

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ այսօր կայացել է մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը: Փոխվարչապետը նախ՝ շնորհավորել է Արարատի, Կոտայքի և Տավուշի նորանշանակ մարզպետներին և արդյունավետ աշխատանք մաղթել:

Ինչպես հայտնում են տարածքային կառավարման նախարարությունից՝ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի մասնակցությամբ քննարկվել են համայնքների տարածքներում գտնվող պատմամշակութային հուշարձանների պահպանության հետ կապված հարցեր: Կարևորվել է պատմամշակութային հուշարձանների պահպանության հարցում համայնքների ղեկավարների հետ համագործակցությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մշակույթի նախարարության ներկայացուցիչներն առաջիկայում կմասնակցեն մարզխորհրդի նիստերին՝ հարցի հետ կապված իրենց մոտեցումները ներկայացնելու, արձանագրված խախտումների մասին տեղեկացնելու և համագործակցության վերաբերյալ մեխանիզմներ առաջարկելու նպատակով:

Քննարկվել են նաև սահմանամերձ համայնքների աշակերտների համար մայրաքաղաք ճանաչողական և մշակութային այցերի կազմակերպմանն առնչվող հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մարզպետներն առաջիկայում համապատասխան տեղեկություններ կտրամադրեն մշակույթի նախարարությանը: Նախատեսվում է, որ այցերը կմեկնարկեն սեպտեմբերից:

Քննարկվել են նաև 2013-2014 ուսումնական տարվա ավարտական միջոցառումներին, դրանց պատշաճ անցկացմանը վերաբերող հարցեր:

Խորհրդակցությանն անդրադարձ է եղել նաև մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման հինգերորդ հրատապ ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման հետ կապված հարցերին: Մարզպետները տեղեկացրել են, որ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ նախապատրաստական և նախագծային աշխատանքները հիմնականում ավարտված են:

Ներկայացվել են նաև հանրապետության համայնքների սեփական եկամուտների 2014թ. առաջին չորս ամիսների կատարողականի ցուցանիշները: Նշվել է, որ համայնքների սեփական եկամուտների (հիմնական հինգ հարկատեսակների մասով) կատարողականը կազմել է 101,2 տոկոս` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 19,2 տոկոս աճ: Հողի հարկի կատարողականը կազմում է 78,3, գույքահարկինը՝ 107,7 տոկոս: Փոխվարչապետը մարզպետներին առաջարկել է մշտական ուշադրության կենտրոնում պահել խնդիրը և հետևողական լինել համայնքների սեփական եկամուտների հավաքագրումների նկատմամբ:

Քննարկվել են նաև հունիսի 8-ին հանրապետության մի շարք համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ կապված կազմակերպչական հարցեր: Մարզպետները տեղեկացրել են, որ ԿԸՀ կողմից հաստատված ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցով նախատեսված աշխատանքներն իրականացվում են: