Բավ է պառակտվել
25-02-2016 13:58

Աշոտյանը մինչ առաջիկա ընտրությունները զբաղվելու է կուսակցական գործունեությամբ

Արմեն Աշոտյանը մինչ առաջիկա խորհրդարանական ընտրությունները զբաղվելու է կուսակցական գործունեությամբ: Այս մասին հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով կրթության և գիտության նախարարության աշխատակազմին է ներկայացրել ԿԳ նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանին:
Կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, վարչապետը նշել է, որ ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համագործակցության շրջանակում կառավարության երեք պորտֆել փոխանցվել է Դաշնակցությանը, այդ թվում՝ ԿԳ նախարարի պորտֆելը: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել Արմեն Աշոտյանի գործունեությունը ԿԳ նախարարի պաշտոնում և շնորհակալություն հայտնել նրան համատեղ աշխատանքի համար:
Միաժամանակ, վարչապետը շնորհավորել է Լևոն Մկրտչյանին ԿԳ նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ և վստահություն հայտնել, որ պարոն Մկրտրչյանն ամեն ինչ կանի՝ ոլորտի հետագա բարեփոխումներն ու ծրագրերը հաջողությամբ կյանքի կոչելու համար:
Արմեն Աշոտյանը շնորհակալություն է հայտնել հանրապետության Նախագահին, վարչապետին և նախարարության աշխատակազմին՝ համատեղ աշխատանքի և աջակցության համար: Լևոն Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և վստահեցրել, որ ՀՀ Նախագահի հանձնարարականները և կառավարության ծրագրով նախատեսված բոլոր ծրագրերը լավագույնս կյանքի կկոչվեն: Նորանշանակ նախարարի խոսքով՝ այս ոլորտն այն համակարգն է, որը 20 տարուց ավելի է ինչ սահուն կերպով իրականացնում է շարունակական ու փոխլարցնող բարեփոխումներ: