07-07-2016 15:08

ՀՀ-ն կմասնակցի Ղազախստանում կայանալիք «Միջազգային բանակային խաղեր-2016»-ին

Հայաստանը և ևս 18 երկրներ կմասնակցեն «Միջազգային բանակային խաղեր-2016» մրցումներին:

«Միջազգային բանակային խաղեր-2016»-ին այս տարի կմասնակցեն 19 երկրներ: 17 երկիր հրաժարվել է մասնակցությունից, նշվում է «Միջազգային բանակային խաղեր»-ի տեղեկատվական թերթիկում:

Ներկայացված տվյալների համաձայն, բացի Հայաստանից խաղերին մասնակցելու համաձայնություն են տվել նաև Անգոլան, Ադրբեջանը, Բելառուսը, Վենեսուելան, Հունաստանը, Եգիպտոսը, Զիմբաբվեն, Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Չինաստանը, Քուվեյթը, Մոնղոլիան, Նիկարագուան, Պակիստանը, Սերբիան և Տաջիկստանը:

Մասնակցությունից հրաժարվել են Արգենտինան, Բրազիլիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Կորեան, Մարոկկոն, Նիդերլանդները, Սլովակիան, ԱՄՆ-ն, Թուրքմենստան, Ուզբեկիստանը, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Խորվաթիան, Չեխիան, Շվեյցարիան և Ճապոնիան:

«Միջազգային բանակային խաղեր-2016»-ը նախատեսվում է անցկացնել հուլիսի 30-ից օգոստոսի 13-ը: Խաղերի ընթացքում ընդհանուր առմամբ անցկացվելու է 23 միջազգային մրցում: Մրցումները հիմանկանում տեղի են ունենալու ՌԴ-ի ռազմական շրջանների հրաձգարաններում:

Առաջին անգամ Ղազախստանում հրաձգային ստորաբաժանումները կպայքարեն հրաձգային կրակի վարպետի կոչման համար: