Բավ է պառակտվել
04-09-2014 17:14

Բաքվում Էրդողանի հայտարարությանն արձագանքել է ՀՀ նաղագահի մամուլի խոսնակը

Բաքվում Էրդողանը՝ Ալիևի «դեմքփրկման» իր երեկվա շոուով Թուրքիային վերջնականապես դուրս դրեց տարածաշրջանային գործընթացներից: Այս մասին ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանն՝ անդրադառնալով Բաքվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությանը, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կախված է Հայաստան-Ադրբեջան հակամարտության լուծումից գրել է իր Twitter-ի էջում:
Ավելի վաղ gisher.news-ն հայտնել էր, որ թուրքական Haber3 կայքի փոխանցմամբ՝ Ադրբեջանի մայրաքաղաքում թուրք-ադրբեջանական պատվիրակությունների հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թեմայից, ասել է, թե այն կապված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության լուծումից:
«Եթե Հայաստան-Ադրբեջան հակամարտությունը լուծվի, ապա կլուծվի նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդիրը:»,-ասել է Էրդողանը: