Բավ է պառակտվել
15-01-2016 12:38

ԻՊ-ն «20-րդ դարի ժանտախտն է»-Արման Նավասարդյան

Մերձավոր Արևելքում իրադարձությունների զարգացման Հիմնական գործոնը միջազգային ահաբեկչությունն է, որի գաղափարական կենտրոնը ԻՊ-ն է: Այս մասին հայտարարել է արտաքին գործերի նախարարի նախկին տեղակալ Արման Նավասարդյանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, հավելելով, որ այդ կազմակերպությունը տրանսազգային, միջազգային բնույթ ունի: Ըստ նրա, ԻՊ-ն իրենից «քվազի - պետություն» է նարկայացնում,որը լուծում է պատերազմի և խաղաղության խնդիրները: , «Ռազմական տեսանկյունից կազմակերպությունն ունի ժամանակակից զենքի բացարձակապես բոլոր մոդելները, մինչև քիմիական և միջուկային և իր շարքերում ներառում է իրենց ոլորտում փորձառու մասնագետների», - նշել է նա, ընդգծելով, որ այլ խոսքերով ասած ահաբեկչության ձեռքերում զանգվածային ոչանչացման զենք է հայտնվել: Ըստ Նավասարդյանի, ոչ պակաս կարևոր է, ԻՊ ֆինանսական հիմքը, որը, յուրաքանչյուր օրվա 60 հազար բարել նավթի վաճառքի հետևանքով մոտ 3 մլն դոլար եկամուտ է բերում, որոնք օգտագործվում են ամբողջ աշխարհում ահաբեկչական գործողությունների ֆինանսավորման համար: «Մենք հրաշալի հասկանում ենք, թե ով է ֆինանսավորում ԻՊ-ն,և ուր է գնում այդ նավթը, այլ հարց է, թե ինչի դա կարող է հանգեցնել ապագայում», - ասաց նա, ավելացնելով, որ արդեն հիմա ԻՊ-ն ազատ սպառնում է Թուրքիային և Սաուդյան Արաբիային, թելադրելով նրանց իր սեփական պայմանները: Ըստ փորձագետի, , միջազգային կառույցների այն կարծիքն այն մասին, որ շուտով ԻՊ-ն շուտով կոչնչանա, սխալմունք է , քանի որ դա ոչ թե «ինքնաբուխ առաջացած շարժում» է, այլ մի ամբողջ հանցագործ ցանց, որի հետևում կանգնած են ուժեղ գաղափարախոսություններ և քաղաքական գործիչներ: «Միջազգային հանրությունը փորձում է տարբեր միջոցներով Սիրիայից դուրս մղել ԻՊ-ն, բայց մենք պետք է հասկանանք, որ եթե նույնիսկ Ռուսաստանը կարողանա ոչնչացնել ԻՊ ուժերը Սիրիայում, ցանցն ինքն կմնա, քանի որ այն տարածված է ամբողջ աշխարհում », - նշել է Նավասարդյանը: Ըստ նրա, ԻՊ-ն «20-րդ դարի ժանտախտն» է, որից չի կարող խուսափել, ոչ մի երկիր. «Հայաստանը ևս վտանգի տակ է, քանի որ այն սահմանակից է այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Թուրքիան և Ադրբեջանը, որոնք ակտիվորեն օգնում են ԻՊ տարածմանը, ինչպես նաև Ռուսաստանի հետ, որի դեմ ԻՊ-ն ինքն է գործողություն սահմանել», - ասել է նա, ընդգծելով այդ համատեքստում լավագույն որոշումը ոչ մի կոալիցիայի մեջ չմտնելն ու հակամարտության մեջ չներգրավվելն է, որը կարող է հետագայում բացասաբար անդրադառնալ Հայաստանի վրա: