12-01-2014 09:35

Հայատանի քաղաքական դաշտն այսօր թույլ ոտքերով ու իշխանական գերաճած գլխով գաճաճի է նմանվել. Ա.Մելիքյան

News.gisher.ru-ի խնդրանքով ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանն ամփոփեց նախորդ տարվա քաղաքական զարգացումներն ու աղմկահարույց իրադարձությունները: Ըստ նրա, անցյալ տարին քաղաքական իմաստով նշանավորվեց սեփական առաջնորդների ջանքերով Ազատության հրապարակի քաղաքական ընդդիմության բևեռի ոչնչացմամբ: ՙՀայատանի քաղաքական դաշտն այսօր թույլ ոտքերով ու իշխանական գերաճած գլխով գաճաճի է նմանվել՝ չկա ապագան սեփական ուժերով կառուցելու վերաբերյալ առարկայական երկխոսություն՝ այն փոխարինվել է ՙՈւմից կառչել՚՝ ԵՄ-ից, թե ՄՄ-ից կեղծ հարցադրման շահարկմամբ՚,- նշեց զրուցակից ու հավելեց, որ իրականում ինքներս պետք է որակապես փոխվենք, հակառակ դեպքում՝ մեր փոխարեն որևէ մեկը չի պատրաստվում մեզ հանել այս գարշահոտ ճահճից: Այն հարցին թե ինչ է մտածում այսպես կոչված ՙԳազային պայմանագիրի՚ մասին, Արման Մելիքյանը պատասխանեց. ՙԱյդ պայմանագիրը մեր սեփական որոշակի որակի և արտաքին պայմանների համադրման արգասիք է՝ այն մեզ ոչ ավելի ստրուկ կդարձնի, ոչ էլ տնտեսական դրախտի դռներ կբացի մեր առջև՚,- եզրափակեց ԼՂՀ նախկին արտգործնախարարը: