03-03-2014 16:06

«Հայաստանի շուրջ թանձրանում է պատերազմական ժայթքումներով հղի մթնոլորտը».Ա. Մելիքյան

«Հայաստանի շուրջ թանձրանում է պատերազմական ժայթքումներով հղի մթնոլորտը»,-facebook-յան իր էջում, անրադառնալով երկրի նեքաղաքական իրավիճակին ու արտաքին գործոնների ազզեցությանը, գրել է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը: Վերջինս խոսքով՝ արտաքին մարտահրավերներին հնարավորինս արդյունավետորեն դիմակայելու համար երկրի կառավարիչները պետք է մասնագիտորեն հմուտ լինեն ու վայելեն համաքաղաքացիների լիարժեք վստահությունն ու աջակցությունը: Ա. Մելիքյանի գրռման մեջ մասնավորապես ասվում է. «Ձևավորվող նոր աշխարհաքաղաքական պայմանները մեզ համար լուրջ մարտահրավերներ են պարունակում, ինչը նշանակում է, որ երկրի կառավարումը ցանկացած պահի կարող է անհրաժեշտաբար անցնել արտակարգ իրավիճակում գործելու ռեժիմի: Արտակարգ պայմաններում երկրի կառավարման արդյունավետությունը ոչ միայն կախված է կառավարիչների անձնական կամային, մասնագիտական ու բարոյահոգեբանական որակներից, այլև նրանից, թե երկրի քաղաքացիները որչափ են իրենց վստահում և որքանով են պատրաստ կատարել իշխանության կողմից իրենց ներկայացվող պահանջներն ու աջակցել կառավարիչների նախաձեռնած միջոցների իրականացմանը: Այսինքն՝ արտաքին մարտահրավերներին հնարավորինս արդյունավետորեն դիմակայելու համար երկրի կառավարիչները պետք է մասնագիտորեն հմուտ լինեն ու վայելեն համաքաղաքացիների լիարժեք վստահությունն ու աջակցությունը: Իմաստ չեմ տեսնում այժմ այստեղ քննարկել Հայաստանի այսօրվա կառավարիչների մասնագիտական մակարդակը՝ այստեղ հնարավոր է և տարընթերցումներ լինեն: Շատ ավելի կարևոր է այն, որ իշխանությունը չի վայելում սեփական քաղաքացիների բացարձակ մեծամասնության վստահությունն, ինչն արտաքին աշխարհից եկող վտանգների հանդեպ մեզ դարձնում է անպաշտպան ու խոցելի: Թերևս պահն է եկել, երբ ընդդիմադիր քաղաքական ուժերը պետք է նախաձեռնեն երկրի դիմադրողականությունն ապահովող կանխարգելիչ քայլեր: Այս համատեքստում կարող է օգտակար լինել ընդդիմադիրների կողմից ստվերային կառավարության ձևավորումը: Բնականաբար, ստվերային կառավարություն ասելով, նկատի չունեմ ընդհատակում գործող մի ինչ-որ գաղտնի կառույց՝ ընդդիմադիրները պարզապես պետք է գործող իշխանության տապալման պարագայում երկրի կառավարման ղեկը վերցնելու առարկայական և անձնավորված հայտ ներկայացնեն հանրությանը և ցույց տան, որ ունակ են ազգային համաձայնության կառավարություն ձևավորել ու ստանձնել երկրի համար պատասխանատվությունը: Պարզ է, որ այդ ստվերային կառավարության անդամները պետք է հայտնի լինեն իրենց մասնագիտական ու բարոյական արժանիքներով: Սա այն նվազագույնն է, ինչը հիմնական ընդդիմադիր քաղաքական ուժերը պետք է նախաձեռնեն գալիք հնարավոր փորձություններին ընդառաջ՝ նաև այդպիսով հավաստելով սեփական գործունակությունը»,-գրաված է ԼՂՀ նախկին արտգործնախարարի facebook-յան էջում: