25-02-2015 20:19

Արկտիկան վերածվում է ածխաջրածնային արդյունահանման համաշխարհային կենտրոնի

 

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Արկտիկան վերածվում է ածխաջրածնային արդյունահանման համաշխարհային կենտրոնի, ինչպես նաև տրանսպորտային հաղորդակցման հզոր հանգույցի: «Դեպի Արկտիկա համառորեն ձգտում են զարգացած երկրները, որոնք չունեն անմիջական մուտք դեպի բևեռային շրջանները, սակայն այդ ուղղությամբ նախաձեռնում են որոշակի քաղաքական և ռազմատնտեսական քայլեր», - պատմել է Շոյգուն ՊՆ կոլեգիայի նիստի ժամանակ: «Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Արկտիկան հետզհետե վերածվում է ածխաջրածնային արդյունահանման համաշխարհային կենտրոնի, ինչպես նաև տրանսպորտային հաղորդակցման հզոր հանգույցի»,- հավելել է նախարարը: