28-01-2014 16:01

«Միայն հավատ և վստահություն բանակի նկատմամբ, ու ոչ մի կասկածի նշույլ բանակի հետ հարաբերություններում». փոխգնդապետ

 News.gisher.ru-ն կարևորոելով նաև այն հայորդիների կատարած ախատանքն, ովքեր ավարտելով պարտադիր ժամկետային զինծառայությունը, շարունակում են ծառայել Հայոց բանակում և խաղաղություն պահպանել երկարգնդի թեժ կետերում, զրուցեց Աֆղանստան մեկնած առաջին զորախմբի հրամանատար, փոխգնդապետ Արկադի Տոնոյանի հետ: Վերջինիս համոզմաբ հաջողության բանալին մեկն է. ՙՄիայն հավատ և վստահություն բանակի նկատմամբ, ու ոչ մի կասկածի նշույլ բանակի հետ հարաբերություններում: Զոհաբերություն կյանքի գնով ինչպես դա արեց Արմեն Հովհանիսյանը և ոչ թե եսասիրություն կամ փառամոլություն, քանի որ սա է հավերժ ազատության և անկախության բանալին՚: Զինված ուժերի առաքելությանն, ըստ փոխգնդապետի, խոսուն է սահմանել ԱՄՆ միացյալ ուժերի հրամանատար Օմար Բրեդլիյն ասելով. ՙԻրական Անվտանգությունը հիմնված է պատերազմի կանխարգելման վրա՚: Փորձառու հրամանատարը համոզված է, որ այսօր մեր բանակն ի վիճակի է կանխարգելել հակառակորդի ցանկացած ոտնձգություն:
Մեր այն հարցին, թե որքա՞ն ժամանակ է, որ համակարգում է և ինչո՞ւ այս ոլորտը: Պրն. Տոնոյանը պատասխանեց. ՙՀՀ Զինված ուժերի կազմում եմ արդեն 20 տարի: Գիտակից տարիքում ինձ համար հասկանալի է եղել այն իրողությունը, որ յուրաքանչյուր քաղաքացի արդեն իսկ զինվորն է իր ազգի և այն գաղափարը թե միայն բանակում ծառայող զինվորականի խնդիրն է ապահովվել երկրի անկախությունը և խաղաղությունն, այնքան էլ տեղին չէ: Այդ իմաստով հույները շատ արդիական մի ասացվածք ունեն, որ յուրաքանչյուր այսօրվա գեներալ պետք է հասկանա, որ ինքը վաղվա օրվա զինվորն է՚: Զրուցակցիս խոսքով՝ բանակում ծառայելով պետք է գիտակցել այն, որ դու քո ամենօրյա պարապմունքներով, գիտելիքներ ձեռք բերելով, անկախ քո կամքից դառնում ես այն նվիրյալն, ով կոչվում է ՙՀայրենիքի Պաշտպան՚, իսկ զորացրվելուց հետո դառնում է ՙՀայրենիքի զավակ՚: ՙԲանակում ծառայած յուրաքանչյուր տղամարդ, քաղաքացիական կյանքում դառնում է իր աշխատանքում, մասնագիտական ոլորտում, լավագույնը, շնորհիվ զինվորական ծառայության ընթացքում ձեռք բերված գիտելիքների, կազմակերպչական հմտությունների, պատրաստականության և ամենակարևորը՝ գործի նկատմամբ ցուցաբերած պատասխանատվության զգացումի՚, -վստահ է Ա. Տոնոյանը:
Ինչ վերաբերում է, հայրենիքի սահմաններց դուրս խաղաղապահ առաքելություններին, ապա Աֆղանստան մեկնած առաջին զորախմբի հրամանատարը նկատեց, որ ծառայություն բառի մեջ չկա ոչ մի տարբերություն և աշխարհագրական տեղն ու դիրքը չէ, որ պետք է որոշեն այն: ՙՄիակ տարբերությունը, որ կցանկանայի նշել, դա կարծում եմ բազմազգ միջավայրն է, իսկ մեր զինծառայողները մեկ անգամ չէ, որ ապացուցել են իրենց մասնագիտական կարողությունները, որ չեն զիջում աշխարհի առաջատար երկրների զինծառայողներին՚:
Ամփոփելով զրույցը փոխգնդապետ Արկադի Տոնոյանն ասաց. ՙՇնորհավոր ծնունդդ Հայոց Բանակ: Դու այսօր այն բանակն ես, որի շնորհիվ մեզ ժառանգվել է ազատություն և անկախություն, իսկ այս արժեքները խաղաղության ժամանակ պետք է պահպանել այնպիսի ոգով, ինչպիսին դա եղել է պատերազմի տարիներին՚: