Բավ է պառակտվել
08-09-2014 09:30

Արևմուտքը մեղադրելով Ռուսաստանին, մոռանում է սեփական սխալների մասին. Spiegel

Ռուսաստանի հետ հարաբերություններում Արևմուտքը գնացել է սխալ ուղով՝ վստահ է Spiegel-ի սյունակագիր Յակոբ Աուգուշտայնը: «Ի՞նչ է ցանկանում Պուտինը» հարցնելու փոխարեն՝ արևմտյան երկրները պետք է իրենց հարց տան, թե ինչի են ձգտում անձամբ: Նրանք իսկապե՞ս խաղաղություն ու կայունություն են ցանկանւում: Աուգուշտայնը սխալ է համարում ռուսական սահմաններին ՆԱՏՕ-ի մոտենալը: Ամերիկացի դիվանագետ Ջորջ Քեննանը, ով հորինել է ԽՍՀՄ-ի նկատմամբ «զսպում» հասկացությունը, 1998-ից հետո ՆԱՏՕ-ի ընդլայնումն անվանել է «ողբերգական սխալ», քանի որ խորհրդային սպառնալիք արդեն գոյություն չի ունեցել: Ուկրաինայի արևմտականացման նախագիծը պետք է կանգնեցվի՝ կարծում է հոդվածագիրը: Նրա խոսքով՝ Ուկրաինայի ինքնորոշման իրավունքը չի ենթադրում ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին անդամակցելու իրավունք: Հոդվածագիրը կարծում է, որ Ուկրաինայի համար լավագույն տարբերակը կլիներ չեզոք կարգավիճակը, այնպիսին, ինչպիսին ունի Ավստրիան 1945-ից հետո:  «Սակայն կուրսի նման փոփոխման համար մենք պետք է խոստովանենք, որ Արևմոտքը գտնվում է սխալ ուղու վրա»,- եզրափակել  է Աուգուշտայնը: