18-06-2014 20:29

ՀՀ արդարադատության նախարարը գտնվում է Սանկտ-Պետերբուրգում

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը պաշտոնական քառօրյա այցով գտնվում է Սանկտ-Պետերբուրգում՝ ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 9-րդ նիստին և Պետերբուրգյան միջազգային իրավաբանական 4-րդ ֆորումին մասնակցելու նպատակով:

ՀՀ արդարադատության նախարարությունից հաղորդում են, որ այսօր նախարարը հանդիպել է Սերբիայի Հանրապետության արդարադատության նախարար Նիկոլա Սելակովիչին: Հանդիպմանը քննարկվել են երկկողմ փոխգործակցության, իրավապայմանագրային դաշտի ստեղծմանն առնչվող հարցեր: Նշվել են նախարարությունների միջև առկա հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը, մասնավորապես՝ քննարկվել է փորձի և օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը: Քննարկվել են նաև երկու նախարարությունների փորձագետների փոխայցելությունների հնարավորություններին առնչվող հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել մոտ ապագայում Սերբիայի Հանրապետության արդարադատության նախարարի՝ Հայաստանի Հանրապետություն այցելության վերաբերյալ:

Աղբյուրը տեղեկացնում է, որ Հ.Մանուկյանն այսօր մասնակցելու է նաև Եվրասիական տնտեսական համագործակցության արդարադատության նախարարների խորհրդի նիստին: