Բավ է պառակտվել
09-05-2016 15:15

Արցախում համեմատաբար հանգիստ է. ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ

Այս պահին իրավիճակը Արցախում համեմատաբար հանգիստ է, Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Սահմանին կանգնած զորքերն իրենց են առջև դրված խնդիրները լուծում են: Այսօր ամեն ինչ նորմալ է եղել, լուրջ ոչինչ տեղի չի ունեցել»,-նշեց նա:

Ինչ վերաբերում է կամավորակնների շարունակվող հոսքին՝ ՊՆ մամուլի խոսնակն ասաց, որ իրենք շատ դեպքերում ստիպված են լինում կամավորականներին կանգնացնել, քանի որ հոսքը շատ-շատ են, նաև ոչ Հայաստանի Հանրապետությունից: