02-09-2014 14:09

Արցախը հանրապետություն հռչակելու փաստը Ադրբեջանը սվիններով ընդունեց

ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանն այսօր՝ ԼՂ անկախության թեմայով հրավիրված ասուլիսին, ասաց, որ Արցախը հանրապետություն հռչակելը խիստ կարևոր և անհրաժեշտ էր, որին Ադրբեջանական կողմը սվիններով ընդունեց:

«Սեպտեմբերի 2-ին սկիզբ դրեց ՀՀ երկրորդ հանրապետության ծնունդը։ Արցախն ավելի շուտ հռչակեց իրեն հանրապետություն, քան Հայաստանի Հանրապետությունը, ինչը պատմական որոշակի առանձնահատկությամբ էր պայմանավորված։ ԼՂՀ-ում իրավիճակը բարդացել էր, Ադրբեջանը Խորհրդային զորքերի հետ միասն իրականացնում էր Լեռնային Ղարաբաղի հայկական ամբողջ տարածքներից հայ բնակչության բռնի գաղթեցման քաղաքականացումը»,- նշեց նա :
Էդիկ Մինասյանը փաստեց, որ 1991թ-ի օգոստոսին վերջին Ադրբեջանը Բաքվում հրավիրվեց Գերագույն խորհրդի արտահերթ նստաշրջանը և որոշում կայացրեց Ադրբեջանի անկախության վերաբերյալ. «Իսկ դա նշանակում էր, որ անկախանալու մասին որոշումը փորձեց ավելի շուտ կայացնել և իր հետ տանել ԼՂՀ-ն և վրեժը լուծել հայերի դեմ՝ բռնությամբ կազմի մեջ ներառելով»։

«Ահա նման պայմաններում անհրաժեշտ էր շուտափույթ հարցը լուծել, առավել ևս բոլոր իրավական ու պատմանական պայմանները կային ԼՂՀ անկախ պետություն հռչակման համար։ ԽՍՀՄ օրենքը դա թույլ էր տալիս, որ կազմից դուրս գալ, իրավական հիմք կար»,- ասաց նա և հավելեց, որ երկրորդ հանգամանքը, ըստ նրա, պայմանավորված էր պատմական պահով, որ Լեռնային Ղարաբաղը երբեք էլ չի եղել Ադրբեջանի կազմի մեջ և հիշեցրեց 18-20թթ-ի իրադարձությունները։

Մյուս կողմից էլ արդեն նա նկատեց, թե կար բարոյական պայման. «Խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանը կիրառում էր բռնարարքներ, զենքի կիրառում,որը պահանջում էր Արցախի անկախության հռչակումը»։

Միջազգային սկզբունքով նույնպես, ըստ նրա, իրավական տեսակետից բոլոր նորմերին համապատասխան տեղի էր ունենում ԼՂՀ հռչակման փաստը։ Այնուհետև նա շարունակեց, որ արդեն ընտրություններ եղան, հռչակվեց ԼՂՀ անկախությունը, ձևավորվեց Գերագույն խորհուրդ, ԳԽ նախագահ ընտրվեց Արթուր Մկրտչյանը, ԼՂՀ-ն ունեցավ իր դրոշը, զինանշանը, օրհներգը, իսկ այս ամենն արդեն ուղեկցվեց ու հաստատվեց ազատամարտիկների շնորհիվ։ «Այսօր Արցախի և ՀՀ սահմանների պաշտպանությունը հուսալի ձեռքերում է»,- եզրափակեց նա։