Բավ է պառակտվել
01-05-2015 08:50

ՀՀ-ԵՄ նոր փաստաթղթի վերնագրի տարբերակներ են շրջանառվում

Մայիսի 21-22-ին Ռիգայում տեղի է ունենալու Արևելյան գործընկերության հերթական գագաթնաժողովը: Այս իրադարձությանն ընդառաջ՝ կարևորագույն հարցն այն է, թե արդյոք Ռիգայում կստորագրվի՞ ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիր, թե՞ կլինի հռչակագրային փաստաթուղթ: Ըստ «Առավոտ»-ի՝ նոր փաստաթուղթն արդեն գոյություն ունի, բանակցություններ են գնում դրա վերնագրի հստակեցման շուրջ: Ավելին՝ բացի քաղաքական մասից, որը պետք է copy-past արվի Ասոցացման համաձայնագրից, որը Հայաստանը չստորագրեց՝ մտնելով Եվրասիական տնտեսական միություն, հնարավոր է տնտեսական որոշ բաղադրիչներ էլ տեղ գտնեն այդ փաստաթղթում: